Չեչնիայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Չեչնիայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 00,30-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Չեչնիայում ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:
«Չեչնիայում 00.30-ին տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գրանցվել է Ուրուս-Մարտոնավսկի շրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ ԳՎ-ի հերթապահ օպերատիվ խումբը Չեչնիայում կապ է հաստատել հանրապետության բոլոր շրջանների դիսպետչերական ծառայությունների հետ:
Ցնցումները տեղի են ունեցել մի քանի վայրկյանի ընթացքում, որոնք զգացվել են նաեւ Գրոզնիի բազմաբնակարան շենքերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը:
Կարծիքներ