Հրդեհ է բռնկվել Չինարիի տներից մեկում

Հրդեհ է բռնկվել Չինարիի տներից մեկում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 06։45-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մեկ հարկանի տան տանիքը և մեկ սենյակ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։26-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում