Հունաստանը սկսում է նոր անօդաչու թռչող սարքի մշակումն ու արտադրությունը

Հունաստանը սկսում է նոր անօդաչու թռչող սարքի մշակումն ու արտադրությունը

Հունաստանը ձեռնամուխ է լինում երկրորդ անօդաչու թռչող սարքի նախագծմանը և արդյունաբերական արտադրությանը, որն ավելի բարդ և ունակ կլինի, քան առաջին մոդելը: Այս մասին հինգշաբթի հաղորդում է Proto Thema թերթը  ՝ վկայակոչելով Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությանը։

Նրա խոսքով, հինգշաբթի Հունաստանի ֆինանսների նախարարությունում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հունաստանի ավիացիոն արդյունաբերության (EAV), Սալոնիկի Արիստոտելի համալսարանի, Պատրասի համալսարանի, Թրակիայի Դեմոկրիտուսի և Թեսալիայի համալսարանների միջև: Ստորագրման արարողությանը ներկա էին Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանաջիոտոպուլոսը, ֆինանսների նախարար Խրիստոս Ստայկուրասը, EAV-ի վարչակազմը և չորս համալսարանների ռեկտորներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում