Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխան տարածքն ու անհապաղ հետ քաշի իր ուժերը. կանադացի պատգամավոր

Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխան տարածքն ու անհապաղ հետ քաշի իր ուժերը. կանադացի պատգամավոր

Կանադայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, քաղաքական գործիչ Էննի Կուտրակիսը հայտարարություն է տարածել ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք ներխուժման առնչությամբ: Թվիթերի իր միկրոբլոգում նա հրապարակել է հայտարարությունն ու գրել.

«Ադրբեջանի զինված ուժերն այս շաբաթ խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ անօրինական կերպով առաջանալով դեպի Սյունիքի մարզ: Շրջանում տեղի ունեցող իրադարձությունները խիստ մտահոգիչ են: Հիասթափված եմ տեսնել, որ Ադրբեջանը կրկին սրում է Հայաստանի հետ լարվածությունը:

Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն անցյալ տարի ամռանն ու աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սանձազերծման մտահոգիչ հիշեցում են: Դեռևս թարմ են մարդկային կորուստների ու ավերածությունների մասին հիշողությունները, և ամեն գնով պետք է խուսափել արյունահեղությունից:

Կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և հարգել 2021-ի նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը: Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխան տարածքն ու անհապաղ հետ քաշի իր ուժերը: Կանադան կշարունակի հետևել իրավիճակին: Կանադան հավատարիմ է լարվածությունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորմանը:

Այս դժվար ժամանակներում իմ մտքերն ամբողջ աշխարհի հայերի հետ են»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում