ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել զորակոչի տարիքը նվազեցնել

ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել զորակոչի տարիքը նվազեցնել

ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է անումզորակոչի տարիքը 25-ից դարձնել 18 տարեկան՝ Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների պակասի պատճառով, հայտնում է Reuters-ը՝ Սպիտակ տան աղբյուրին հղումով։

«Ուկրաինացի պաշտոնյաները պետք է մտածեն զինվորականների զորակոչի տարիքը մինչև 18 տարեկան իջեցնելու մասին։ Ուկրաինան չի մոբիլիզացնում և չի պատրաստում բավականաչափ նոր զինվորներ»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:

Ապրիլին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք էր ստորագրել, որով Ուկրաինայում մոբիլիզացիոն տարիքը 27-ից կրճատվել էր 25-ի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում