Ստոլտենբերգը մտադիր է պաշտոնը թողնել այս աշնանը՝ լիազորությունների ժամկետի ավարտից հետո
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է լքել իր պաշտոնը 2023 թվականի աշնանը՝ իր լիազորությունների ավարտից հետո։
Այս մասին, ըստ tass.ru-ի, նա հայտարարել է Կոպենհագենում կայացած «Ժողովրդավարության գագաթնաժողովում»:
«Ես հասկացրել եմ, որ այլ պլաններ չունեմ, քան հեռանալն այս աշնանը: Ես այս պաշտոնում եմ երկու անգամ ավելի երկար, քան ի սկզբանե նախատեսված էր»,- նշել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կհամաձայնի շարունակել աշխատել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, եթե նրան խնդրեն ՆԱՏՕ-ի երկրները։
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ դաշինքի երկրները կկարողանան իրեն փոխարինող «գերազանց ժառանգորդ» գտնել։
Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն DPA-ին ասել էր, որ Սթոլթենբերգը մտադիր չէ երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը, որն ավարտվում է 2023 թվականի սեպտեմբերին։
Ինչպես նշում է գործակալությունը, նա արդեն երեք անգամ երկարացրել է իր պաշտոնավարման ժամկետը և գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է գրեթե ինը տարի։
Կարծիքներ