Կարատեիստ Անիտա Մակյանը դարձել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի բրոնզե մեդալակիր

Կարատեիստ Անիտա Մակյանը դարձել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի բրոնզե մեդալակիր

Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի թիմը նվաճել է երկրորդ մեդալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կարատե մարզաձևի 68 կգ քաշային կարգում Անիտա Մակյանը, հաղթելով իսպանացի Մարիա Նիետոյին և ուկրաինացի Էլինա Մելնիկին, դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 0-4 հաշվով պարտվել է Շվեյցարիան ներկայացնող Ելենա Նորինային և դարձել Խաղերի բրոնզե մեդալակիր:

Հունիսի 23-ին` ավելի վաղ, Եվրոպական խաղերում վստահ հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտիկ, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը: Նա 1/16 եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել չեխ Վլադիմիր Տրակալիի նկատմամբ՝ մենամարտի ընթացքում երկու անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: 1/8 եզրափակիչում Բազեյանի մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Խավիեր Իբանյեսը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում