ԱՄՆ-ում դատարանը չեղարկել է Ջոխար Ցարնաևի մահապատժի վճիռը. Թրամփն այդ որոշումն «անհեթեթություն» է որակել
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը չեղարկել է Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչ Ջոխար Ցարնաևի մահապատժի վճիռը, հայտնում է boston.cbslocal.com կայքը:
Դատավճռի համապատասխան՝ Ցարնաևը կարդարացվի մեղադրական եզրակացության երեք կետով, չեղարկվել են նաև մահապատժի կետերը: Այժմ դաշնային դատավորը պետք է որոշի՝ ինչ պատիժ սահմանել Ցարնաևի համար:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով մահապատժի վճռի չեղարկում, հայտարարել է, որ դա ուղղակի անհեթեթություն է: Բացի այդ, Թրամփը Ցարնաևին «մարդասպան գազան» է անվանել:
2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ երկու պայթյուն է հնչել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել և 280-ից ավելի մարդ վիրավորվել: Ահաբեկչության կազմակերպիչներն ու իրագործողները Ցարնաև եղբայրներն են, որոնցից ավագը՝ Թամերլան Ցարնաևը, ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ մահացել է:
Կարծիքներ