Շուտով կվերադառնամ. Գեղարդ Մուսասի
Խառը մենամարտերի Bellator մրցաշարերի միջին քաշային կարգում չեմպիոն Գեղարդ Մուսասին ակնարկել է, որ շուտով անցկացնելու է հաջորդ մենամարտը:
«Շուտով կվերադառնամ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 35-ամյա հայ մարտիկը և տեղադրել է լուսանկար:
Ավելի վաղ Մուսասին ասել էր, որ եթե պարտվի առաջիկա մենամարտում, կավարտի կարիերան:
Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի հոկտեմբերի 29-ին և միավորներով հաղթել էր բրազիլացի Դուգլաս Լիմային: Այսպիսով վիճարկվեց Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր ամերիկացի Ռաֆայել Լովատոյի՝ կարիերան ավարտելուց հետո: Մուսասին կարիերայի ընթացքում նաև մեկական անգամ նվաճել է Dream կիսածանրքաշային, Dream միջինքաշային, Cagefighters միջինքաշային և Strikeforce կիսածանրքաշային տիտղոսները։
Կարծիքներ