Խորապես վշտացած եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից․ Արարատ Միրզոյան

Խորապես վշտացած եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից․ Արարատ Միրզոյան

 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում ցավակցական գրառում է արել՝ կապված Շվեդիայի քաղաքներից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետ։

«Խորապես ցնցված եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից․ Հայաստանը համերաշխություն է հայտնում Շվեդիային, որ բախվել է այս՝ անմեղ քաղաքացիների կյանքեր խլած ողբերգական միջադեպին։ Ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է նա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում