Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը քառապատկվել է. Գաբրիելյան

Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը քառապատկվել է. Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը  «Բեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։

«Քիչ առաջ, տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս մարդկանց գրպանն է մտել, բայց տանելու փոխարեն այնտեղ թողել է մոտ 79 մլն դրամ:

Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի մոտ 60,000 քաղաքացուց ընդամենը 3,800-ը (6.2%) էր դիմել 100,000 դրամ վերադարձի համար։ Մինչև այս պահը քաղաքացու գրպանին փոխանցված գումարը կազմել է 450 մլն դրամ կամ մոտ 1,2 մլն $

Առաջիկայում խորհրդարանում կհյուրընկալեմ այդ գումարը ստացած քաղաքացիների։ Միասին կփորձենք ցույց տալ, թե ինչ պարզ քայլերով և ինչ կարճ ժամանակում է հնարավոր հաստատել հայտարարագիրը և ստանալ մինչև 100,000 դրամ՝ նախորդ տարում կատարած կրթական կամ առողջապահական ծախսերի դիմաց։

Հարգելի քաղաքացի, եթե այս մասով ունես խնդիր, հարցեր, օգնություն, գրիր ինձ նամակով:

Նախորդ գրառումս փոխեցի, մի վրիպակ կար»,- գրել է Գաբրիելյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում