Շոյգուն ՀԱՊԿ դաշնակիցներին խոստացել է համակողմանի աջակցություն

Շոյգուն ՀԱՊԿ դաշնակիցներին խոստացել է համակողմանի աջակցություն

Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի ՀԱՊԿ դաշնակիցներին՝ կազմակերպության միասնությունը խաթարելու Արևմուտքի նպատակաուղղված աշխատանքի համատեքստում` ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Արևմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ: Մենք գիտենք, թե ինչ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա: Օգտագործվում են անթաքույց սպառնալիքներ, շանտաժներ, ինտրիգներ: Այս ամենը մեզանից պահանջում է ավելի մեծ միասնականություն, գործողությունների ավելի ակտիվ և հստակ համակարգում: Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին՝ չեզոքացնելու առաջացող սպառնալիքները և պաշտպանելու ինքնիշխանությունը»,- ասել է Շոյգուն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում