Թեհրանը «Երուսաղեմի հռչակագիրը» գնահատում է որպես Մերձավոր Արեւելքի սպառնալիք
«Երուսաղեմի հռչակագիրն» սպառնալիք Է Մերձավոր Արեւելքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի եւ (Իսրայելի վարչապետ Յաիր) Լապիդի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում Է «ԱՄՆ-ի անհողդոդ եւ վճռական հանձնառությունը պաշտպանելու Իսրայելի անվտանգությունը եւ ռազմական գերազանությունը,- մեջբերում Է Քանանիի խոսքն ISNA գործակալությունը:- Թիրախը ոչ միայն Իրանն Է, այլեւ արաբական եւ իսլամական երկրները, որոնք միշտ պետք Է ճանաչեն Իսրայելի գերազանցությունը»: Նրա խոսքով՝ «ուստի տարածաշրջանի համար սպառնալիքի հիմնական աղբյուրը միանգամայն պարզ Է»:
«Քանի դեռ Իսրայելի կառավարությունն աաջին կանգառն Է Միացյալ Նհանեգերի նախագահների ուղեւորությունում, իսկ առաջին նպատակը նրա անվտանգության եւ ռազմական գերազանցության պահպանումը, տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները չեն հասնի խաղաղության, կայունության եւ հանգստության,- նշել Է Քանանին:- Իրանն իր հարեւանների անվտանգությունը համարում Է իր անվտանգությունը»:
Հուլիսի 14-ին Յաիր Լապիդը եւ Ջո Բայդենը Երուսաղեմում ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր: Այնտեղ, մասնավորապես, նշվում Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է «համագործակցել այլ գործընկերների հետ Իրանի կողմից ագրեսիայի եւ ապակայունացնող քայլերի հակազդման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ