Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վաշինգտոնի վարչակազմը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, նույնիսկ եթե այնտեղ մարտերը երկարաձգվեն։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է հստակ իմանալ», - նա պատասխանել է հարցին, թե որքան կարող են շարունակվել մարտերը Ուկրաինայում։ Նա հիշեցրել է ամերիկյան կողմի հայտարարությունները Դոնբասում մարտերի վերաբերյալ, ըստ որոնց՝ «դա կարող է երկարատև պայքար լինել»։ «Եվ դա մի քանի ամիս առաջ էր», - ասաց Քիրբին:
Հարցին, թե ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության հավանականությունը կմեծանա, եթե Ուկրաինայում մարտերը շարունակվեն, ԱԱԽ խոսնակն ասաց. Այն, ինչ մենք կանենք, դա Ուկրաինային օգնելն է պաշտպանվել»: «Ահա թե ինչու մենք հենց այսօր հայտարարեցինք 450 միլիոն դոլարի ևս մեկ ռազմական օգնության փաթեթի մասին»,- հավելել է Քիրբին։
Կարծիքներ