Նիդերլանդահայերը շարունակում են խորհրդարանի դիմաց ակցիան` Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու պահանջով
Նիդերլանդների խորհրդարանի դիմաց արդեն երրորդ օրը առավոտից մինչև երեկո հայերը բողոքի ցույց են իրականացնում` իշխանություններից ադեկվատ արձագանք պահանջելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ: Այս մասին հայտնեց Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
«Հորդառատ անձրևի տակ հայերը 15-20 հոգով հերթափոխով կանգնած են: Կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն կարող ավելի մեծ թվով ակցիա իրականացնել: Քանի որ խորհրդարան են մտնում և' նախարարները և' պատգամավորները, հայերն այս ակցիայով նրանց ուշադրությունն են փորձում հրավիրել ագրեսիայի նկատմամբ ու պահանջում են ադեկվատ արձագանք»,- ասաց դեսպանը:
Տիգրան Բալայանը նշեց, որ ակցիան կազմակերպել է Նիդերլանդահայ համագործակցող կազմակերպությունների խորհուրդը:
Կարծիքներ