Ղրղզստանը հատուկ կարգավիճակ կտա Տաջիկստանի հետ սահմանային Բատկենի շրջանին
Շուտով հատուկ կարգավիճակ կտրվի Ղրղզստանի Բատկենի շրջանին, որտեղ ապրիլի 29-ին տեղի էր ունեցել սահմանային զինված հակամարտությունը Տաջիկստանի հետ։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը տարածաշրջան այցի ընթացքում։
«Համապատասխան որոշումն իմ կողմից ստորագրվել է և ուղարկվել խորհրդարան։ Հենց այն ընդունվի, Բատկենի շրջանը կստանա հատուկ կարգավիճակ, որը ենթադրում է նաև հարկային արտոնություններ»,-ասել է վարչապետը։
Մարիպովը վստահեցրել է տեղի բնակիչներին, որ ավերված տների փոխարեն նորերը կկառուցվեն։ Նախնական հաշվարկով՝ խոսքը Բատկենի շրջանում 30, Լեյլեքի շրջանում 70 տների մասին է։ Աշխատանքները կավարտվեն մինչև ձմեռ։
Մարիպովի խոսքով՝ ներկայում շարունակվում են նշագծման և սահմանազատման աշխատանքները։
Կարծիքներ