Մոլդովայի նախկին նախագահը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Մոլդովայի խորհրդարանն ընդունել է Մոլդովայի Հանրապետության Սոցիալիստների կուսակցության առաջնորդ, երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի հայտարարությունը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, փոխանցում է ТАСС-ը:
Նախորդ շաբաթ Դոդոնը լրագրողներին հայտնել էր, որ կարող է լքել նաև Սոցիալիստների կուսակցության ղեկավարի պաշտոնը: Նախկին նախագահի կարծիքով՝ կուսակցությունը պետք է ղեկավարի կոլեգիալ մարմինը, որը կընտրի գործադիր քարտուղար:
Նախկին նախագահն այժմ գլխավորում է Ռուս-մոլդովական գործարար միությունը:
Սոցիալիստներն անցել էին ընդդիմության շարքերը, երբ այս տարվա հուլիսի խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթել է «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը:
Կարծիքներ