Ադրբեջանը գերեվարել և 4 ամսով կալանավորել է գեներալ Դավիթ Մանուկյանին. հրապարակվել են կադրեր
Ադրբեջանական հատուկ ծառայությունները, շարունակելով կեղծ քրեական գործերով և շինծու մեղադրանքներով համեմված ձերբակալությունների շարքը, ձերբակալել, այնուհետև գերեվարել և Բաքու են տեղափոխել ԼՂ ՊԲ նախկին շտաբի պետ, գեներալ Դավիթ Մանուկյանին։
Վերջինս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի եղբայրն է։
Նրան ևս, ի թիվս մյուս զինվորականների և պաշտոնյաների, առաջադրվել է շինծու մեղադրանք Ղարաբաղում ահաբեկչական հանցագործությունների համար: Արագացված ընթացակարգով կայացած դատական նիստում որոշվել է վերջինիս կալանավորել 4 ամսով:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մյուս մասը ներկայացնում ենք առանց խմբագրման.
«Ըստ տեղեկությունների՝ ստացված ապացույցների հիման վրա հիմնավոր կասկածներ են հարուցվել, որ ՀՀ քաղաքացի Մանուկյան Դավիթ Ազատին (ծնված 1971 թ.) կատարել է գործողություններ՝ 214.2.1, 214.2.2, 214.2.3 (կատարված ահաբեկչություն) հոդվածներով կազմակերպված խմբի կողմից), 228.3 (հրազենի, դրա բաղադրամասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, պահպանում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների և խմբերի ստեղծում) և 318.1 (ապօրինի հատել պետական սահմանը). Ադրբեջանի Հանրապետություն):
Ահաբեկչական խմբավորումների կազմում Դ. Մանուկյանը մասնակցել է նաև ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը, որոնք ուղեկցվել են պայթյուններով, հրդեհներով կամ այլ գործողություններով, որոնք ստեղծել են մահվան, առողջությանը վնաս պատճառելով կամ այլ վտանգավոր հետևանքներ՝ հասարակական ոտնձգության նպատակով։
2023 թվականի սեպտեմբերի 27-ին Դավիթ Մանուկյանը կալանավորվել և քրեական հետապնդման է ենթարկվել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 4 ամսով
Քրեական գործով այս պահին կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»:
Կարծիքներ