ՄԱԿ-ի պարենավորման ծրագիրը չի կարող օգնություն ցույց տալ ԿԺԴՀ-ին. KBS

ՄԱԿ-ի պարենավորման ծրագիրը չի կարող օգնություն ցույց տալ ԿԺԴՀ-ին. KBS

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) զրկվել Է ԿԺԴՀ-ին հումանիտար օգնություն ցույց տալու հնարավորությունից: Հունվարի 12-ն այդ մասին հայտնել Է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով այդ կազմակերպության զեկույցը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ անցյալ տարի Փենյանը ՄԱԿ-ի ՊՀԾ-ի գծով օգնություն Է ստացել սոսկ հունվարից մինչեւ մարտ ընկած ժամանակամիջոցում: Ընդամենն այդ ընթացքում ԿԺԴՀ-ին Է հանձնվել 5 861 տոննա պարեն: Որպես մատակարարումների դադարեցման հիմնական պատճառներ են նշվում պետական սահմանների փակումը Հյուսիսի կողմից՝ դրսից կորոնավիրուսի ներթափանցում թույլ չտալու նպատակով, ինչպես նաեւ տեղաշարժերի սահմանափակումները երկրի ներսում:

Այդ պատճառով ԿԺԴՀ-ում հումանիտար օգնության բաշխման եւ պարենային իրավիճակի դիտազննումն իրականացվել Է հեռավար ռեժիմով, իսկ անցյալ տարվա մարտից լիովին դադարեցվել Է: Փենյանում Պարենավորման համաշխարհային կազմակերպության ներկայացուցչության վերջին աշխատակիցը երկրից հեռացել Է անցյալ տարվա մարտին, նշվել Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում