Ալմաթիում ձերբակալել են գրոհների եւ ավազակային հարձակումների ավելի քան 1,6 հազար մասնակիցների

Ալմաթիում ձերբակալել են գրոհների եւ ավազակային հարձակումների ավելի քան 1,6 հազար մասնակիցների

Ղազախստանի իրավապահ մարմիններն Ալմաթիում ձերբակալել են ահաբեկչական գրոհումների, կողոպտման հարձակումների եւ այլ հանցագործությունների ավելի քան 1,6 հազար մասնակիցների: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել են Ալմաթիի պարետատանը:

Ընդամենը ձերբակալվել են ապօրինի ակցիաների, կողոպտումների եւ այլ հանցագործությունների 1 678 մասնակիցներ: Առգրավվել Է 36 միավոր հրազեն եւ 1 476 ռզմաթմրեք»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը 38 մարդ Է ձերբակալել Ալմաթիի շուրջը տեղակայված հինգ ուղեփակոցներում:

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակիցիաներ, որոնք մի քանի օր անց վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ ավերումների:

Դրանք ուղեկցվեցին ոստիկանների, զինվորականների եւ իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի շատ քաղաքներում, առաջին հերթին Ալմաթիում: Տուժել են հազարավոր մարդիկ, զոհվածների ստույգ թիվը հայտնի չԷ:

Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի դիմումից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հանրապետություն ուղարկեցին խաղաղապահների: Հունվարի 5-ից հանրապետությունում գործում Է արտակարգ դրության ռեժիմ: Իշխանությունների տվյալներով՝ սահմանադրական կարգը վերականգնված Է բոլոր տարածաշրջաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում