Կամարիսում ամբողջությամբ լուծվել է մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիրը
Կամարիս համայնքում ավարտվել են Կառավարության 2021 թվականի 3 սուբվենցիոն ծրագրերը՝ հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Կառուցվել է խմելու ջրի նոր ջրագիծ. արդիականացվել է 1-ին և 3-րդ փողոցների խմելու ջրի համակարգը (շուրջ 1400 մ), ինչի արդյունքում համայնքում ամբողջությամբ լուծվել է մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիրը։ Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 55% / 45% համաֆինանսավորմամբ
Հիմնանորոգվել է շուրջ 517 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատված: Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 30% / 70% համաֆինանսավորմամբ
Անց է կացվել համայնքի հիմնական և երկրորդական փողոցների լուսավորության ցանցը. տեղադրվել է 130 լուսատու: Ծրագրի արդյունքում համայնքում լուսավորության խնդիրն ամբողջությամբ լուծված է: Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 50% / 50% համաֆինանսավորմամբ:
Կարծիքներ