Խմբային փուլի արդյունքներով կազմվել է ԵՎՐՈ-2020-ի խորհրդանշական հավաքականը
WhoScored–ն ամփոփել է Եվրո–2020–ի խմբային փուլը՝ ներկայացնելով երեք հանդիպումներում ամենաբարձր միջին գնահատականը ստացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։
4 ներկայացուցիչ ունի Նիդերլանդների հավաքականը, 1–ական՝ Ֆինլանդիան, Չեխիան, Դանիան, Խորվաթիան, Բելգիան, Շվեդիան ու Պորտուգալիան։
Խորհրդանշական հավաքականը հետևյալն է՝
Դարպասապահ. Լուկաշ Հրադեցկի (Ֆինլանդիա)։
Պաշտպաններ. Վլադիմիր Ցոուֆալ (Չեխիա), Մատեյ դե Լիգտ (Նիդերլանդներ), Դեյլի Բլինդ (Նիդերլանդներ), Յոակիմ Մեհլե (Դանիա)։
Կիսապաշտպաններ. Իվան Պերիշիչ (Խորվաթիա), Կեւին Դե Բրույնե (Բելգիա), Ֆրենկի Դե Յոնգ (Նիդերլանդներ), Էմիլ Ֆորսբերգ (Շվեդիա)։
Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Մեմֆիս Դեպայ (Նիդերլանդներ)։
Կարծիքներ