Խոսում ենք գերիների վերադարձի մասին, բայց նույնքան կարևոր է վերադարձից առաջ ապահովել գերիների անվտանգությունը. վարչապետ
ԱԺ-ում՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, ԲՀԿ պատգամավոր Վարդան Վարդանյանը վարչապետից հետաքրքրվեց՝ ինչու անձամբ և կոշտ չի պատասխանում Ալիևի հայտարարություններին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա մի ոսկե կանոն, երբ տեղի է ունենում պատանդառություն, երբ որևէ տեղ դու ունես պատանդ, այնպիսի վարքագիծ պետք է դրսևորես, որ նրանց անվտանգությունը կասկածի տակ չդրվի:
«Մենք այսօր խոսում ենք գերիների վերադարձի մասին, բայց նույնքան կարևոր է վերադարձից առաջ ապահովել գերիների անվտանգությունը, այնքանով, ինչքանով հնարավոր է ստեղծված պայմաններում, իսկ ինչ վերաբերում է քաղաքական և դիվանագիտական հատվածներին, ապա այդ դաշտում պատասխանները անհրաժեշտ տեղում և անհրաժեշտ ձևով հնչել են»,- ընդգծեց վարչապետը:
Կարծիքներ