18 տարին լրացած՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները կարող են խնամքի ծառայություններ ստանալ տնային պայմաններում
Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք կարող են ոչ միայն ուղեգրվել շուրջօրյա խնամքի հատուկ մասնագիտացված կենտրոններ, այլև խնամքի ծառայություններ ստանալ տնային պայմաններում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիաական հարցերի նախարարությունից:
Ծրագրի շրջանակում ծառայությունները մատուցվում են դրամաշնորհային մրցույթում հաղթող հասարակական կազմակերպությունների կողմից։ Տնային պայմաններում իրականացվող խնամքն իր մեջ ներառում է հոգեբուժական, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։ Ծառայությունն այս պահին մատուցվում է Երևան քաղաքում։
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ կարող են ստանալ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք, ովքեր համաձայն գնահատված սոցիալական անհատական կարիքի՝ ունեն տնային խնամքի նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան հոգեբուժական հաստատության եզրակացություն։ Խնամքի ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բժշկական քարտ, հոգեբույժի եզրակացություն։
Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունն ստանալուց հետո քաղաքացուն կտրամադրվի համապատասխան ծառայություններ։
Կարծիքներ