«Միլթոն» փոթորկի վնասը գնահատվում է 50 միլիարդ դոլար
ԱՄՆ-ն «Միլթոն» փոթորկի վնասը գնահատում է 50 միլիարդ դոլար, հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը։ Նրա խոսքով՝ «Միլթոնը» երրորդ խոշոր փոթորիկն է, որը հարվածել է Ֆլորիդային վերջին երեք ամսվա ընթացքում՝ թողնելով ավելի քան 3 միլիոն մարդ առանց էլեկտրաէներգիայի:
«50 հազար աշխատողների ջանքերով մեկ միլիոն սպառողների համար էլեկտրաէներգիան արդեն վերականգնվել է,- ասել է նա։
Բայդենը վերջին օրերին կապի մեջ է եղել տեղական պաշտոնյաների, այդ թվում՝ Հյուսիսային Կարոլինայից մինչև Ֆլորիդա քաղաքապետերի և շրջանների ղեկավարների հետ: Այժմ հիմնական շեշտը դրված է տուժած շրջաններում էլեկտրամատակարարման և վնասների վերականգնման վրա։
Կարծիքներ