Զորամասն ինքնակամ լքածը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 12-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Արտաշատի բաժնի ծառայողներին ինքնակամ ներկայացել և Արտաշատի բաժին է տեղափոխվել 30-ամյա Գուրգեն Բ.-ն:
Նա նոյեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կարծիքներ