Ասադը Պուտինի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ահաբեկչությունը

Ասադը Պուտինի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ահաբեկչությունը

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում խստորեն դատապարտել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ ընդգծելով, որ Սիրիայի քաղաքացիները կիսում են ռուս ժողովրդի ցավն ու վիշտը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Ասադը զոհվածների ընտանիքներին ու բարեկամներին զորակցություն է հայտնել մաղթել, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ-Ասադը քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առկա ճգնաժամային իրավիճակը և Սիրիայի ներկա իրավիճակը, որն ուղղակիորեն բախվում է ահաբեկչական սպառնալիքին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները ինչպես հակաահաբեկչության, այնպես էլ երկկողմ փոխգործակցության մյուս բոլոր ոլորտներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում