Պարոն Սարգսյանը, հաշվի առնելով այսօրվա օրը, շատ ժլատ է եղել, բայց ասել է մի բան, որ ամբողջովին համապատասխանում է իրականությանը. Թաթուլ Հակոբյան

Պարոն Սարգսյանը, հաշվի առնելով այսօրվա օրը, շատ ժլատ է եղել, բայց ասել է մի բան, որ ամբողջովին համապատասխանում է իրականությանը. Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյան գրել է.

Արցախի ղեկավարներից Կարեն Սարգսյանից այսօր իմ գործընկեր լրագրողները փորձել են ստանալ տեղեկատվություն, թե ինչպես են նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ձերբակալվել Ստեփանակերտի իր տնից:

Պարոն Սարգսյանը, հաշվի առնելով այսօրվա օրը, շատ ժլատ է եղել, բայց ասել է մի բան, որ ամբողջովին համապատասխանում է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ինչի մասին ես եմ գրել և այդ հոդվածը կրկին դնում եմ մեկնաբանության բաժնում:

Նա ասել է, որ Արցախի նախագահները որոշել են դուրս չգալ Արցախից, մինչև դուրս չգան ԲՈԼՈՐ մյուս արցախցիները:

Եւ սա ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ է, անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում այսօր պարոն Ղուկասյանին ու Սահակյանին:

Ավելին ասեմ՝ Ադրբեջանի պահանջած 5 հայերից միակը, որ ներքին հզորություն է ունեցել անմիջապես հանձնվել, եղել է Դավիթ Բաբայանը: Միակը:

Ռուբեն Վարդանյանը, որ ևս պետք է Բաբայանի պես անմիջապես հանձնվեր, ինչը եղել է Եվլախի պայմանավորվածություններից, փորձել է Հակարիով սեպտեմբերի վերջերին դուրս գալ՝ նստելով Դավիթ Մանուկյանի մեքենան, որի պատճառով այսօր նաև Դավիթն է Բաքվի բանտում:

Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ռուսները մի քանի փորձ են արել դուրս բերել ուղղաթիռով Սիսիան, բայց ադրբեջանցիները թույլ չեն տվել:

Սա է ճշմարտությունը:

Ադրբեջանցիների կողմից Եվլախի բանակցություններում հինգերորդ պահանջվածը՝ Կամո Վարդանյանը, ազատվել է հետագա բանակցությունների արդյունքում:

Պետք է ամեն ինչ անել, որ ՓԱՍՏԱԿԱՆ այս իրողությունները չկեղծվեն առաջիկայում, որքան էլ դառն է ճշմարտությունը:

ԹՀ

24 ապրիլի, 2025թ, Երևան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում