Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը 10-ով մեծացել է
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1 155:
Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում կլինիկաներից դուրս է գրվել 2 պացիենտ, իսկ համավարակի սկզբից Վրաստանում COVID-19-ից բուժվել է 929 մարդ: Մահացել է 16-ը:
Կարանտինի մեջ է 6 489 մարդ, ստացիոնարներում բժիշկներին հսկողության տակ՝ 337:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:
Կարծիքներ