Բելգիայի և Հոլանդիայի հայերը ավտոերթով աջակցել են Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Բելգիայի և Հոլանդիայի հայերը ավտոերթով աջակցել են Բրյուսելում գտնվող ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանին

Նիդերլանդներում համագործակցող կազմակերպության ակտիվիստները Հայաստան համահայկական հիմնադրամի համար կիրակնօրյա դրամահավաք կազմակերպելուց հետո մի  քանի ուղղություններով շարունակում են իրենց պայքարի միջոցառումները` Թուրքիայի օգնությամբ, ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ: Մի  մասը Հաագայում խորհրդարանի մոտ  դեռ այսօր էլ շարունակում է ամենօրյա տեղեկությունների լուսաբանման ու տեղեկատվության տարածման լուռ ակցիա անցկացնել: Նիդերլանդների խորհրդարանն արդեն դատապարտել է Թուրքիայի միջամտությունն ու Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումը:
Նիդերլանդների վարչապետը Ռուտեն էլ անձամբ մոտեցել և լսել է հայ ակտիվիստին, ավելի վաղ նիդերլանդահայերը մասնակցել են Բրյուսելում Եվրախորհրդարանի և Հաագայում Իսրայելի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերին, Բրյուսելում մեծ թվով պատգամավորներ` այդ թվում նիդերլանդացի պատգամավորները Ադրբեջանին ու Թուրքիային խիստ դատապարտող հայտարարություններ ունեցան: Այնուհետև հոլանդիայի հայերը Եվրոպացի մեր մյուս  հայրենակիցների հետ փակեց  Բելգիա տանող երկրների բոլոր գլխավոր մայրուղիները:
Այսօր  կրկին նիդերլանդները միացան Եվրոպայի հայ համայնքի անդամների մասնակցությամբ բողոքի նոր միջոցառմանը` ավտոերթով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվեց Արցախի դեմ տեղի ունեցող ահաբեկչական պատերազմն ու դրա արդյունքում  հումանիտար խնդիրների առաջացումը:

Ավտոերթի ընթացքում ծածանվել են Արցախի և Հայաստանի դրոշներ: Մասնակիցները հասան մինչև Բրյուսել, ընդհուպ  ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և  Եվրախորհրդարանի շենք, որտեղ նամակներ հանձնվեցին պաշտոնատար անձանց: Երթն ուներ Եվրոպային սթափեցնող մեսիջներ: Ավտոմեքենաները կրում էին ցուցանակներ, որով հստակ մատնանշվում էր Արցախի ճանաչման, Թուրքիայի ու Ադրբեջանի լկտի ու ագրեսիվ պահվածքի դատապարտման, Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու, պատերազմը դադարեցնելու պահանջներ: Ակցիային մասնակցել են նաև բեռնատար մեքենաներ, որոնց վրա ամրացված են եղել մեծ էկրաններ։  փողոցներով անցնող շարժական մեծ էկրանը գուժում էր անօդաչուների ու ռումբերի պայթյուները, ազդարարում պատերազմի արհավիրքները: Փողոցների տարբեր հատվածներից մարդիկ հնարավորություն ունեին դիտել պատերազմական զարհուրելի կադրեր Արցախից։ Ակցիայի մասնակիցների կողմից երկու լեզվով (հոլանդերեն և ֆրանսերեն) նամակ է հանձնվել ‘Լace des Palaise’։ Նամակում մտահոգություն է հայտնվել Եվրախորհրդի և ՆԱՏՕ-ի լուռ լինելու առիթով։ Ակցիայի մասնակիցները պահանջել են խախտել երկդեմ վերաբերմունքը, օբյեկտիվ գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակը և հստակ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիային և Ադրբեջանին լռեցնելու, պատերազմը կանխելու և խաղաղ բնակիչների կյանքը փրկելու նպատակով։ Նամակում նաև խնդրել են հատուկ ուշադրություն դարձնել այն ապացույցված փաստերին, որ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ են կռվում։ Սա Եվրոպային արթնացնելու և միջազգային հանրությանը սթափեցնելու  ևս մեկ կոչ էր: Եվրոպահայությունը տագնապ հնչեցնելու ու  սպասումի ևս մեկ անհանգիստ օր անցկացրեց:




 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում