Սերխիո Ռամոսն ավարտել է միջազգային կարիերան

Սերխիո Ռամոսն ավարտել է միջազգային կարիերան

Իսպանիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին է հայտնել ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը։ Համացանցի իր էջում Ռամոսը գրել է․

«Ժամանակը եկավ, Ազգային թիմին հրաժեշտ տալու ժամանակը։

Առավոտյան ինձ զանգեց ներկայիս մարզիչն ու ասաց, որ ինձ հետ հույսեր չի կապում՝ չնայած այն խաղամակարդակին, որով ես կարող եմ հանդես գալ։ Ցավոք, ինձ համար սա ճանապարհի վերջն էր, որը, ինչպես ես հույս ունեի, ավելի երկար էր լինելու և շատ ավելի լավ ավարտ էր ունենալու։

Հոգաչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ հավատացել են ինձ»,- գրել է իսպանացին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում