Մեսին՝ նոր ռեկորդի հեղինակ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին իր թիմի մեկնարկային կազմում երեկ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Ուեսկայի» հետ խաղում նոր ռեկորդի հեղինակ է դարձել։
Արգենտինացին անցկացրել է 500-րդ հանդիպումը Լա լիգայում։ Այդ կերպ նա դարձել է առաջին ոչ իսպանացի ֆուտբոլիստը, որը նման նշաձող է սահմանում առաջնությունում։
Մեսին դարձել է 451 գոլի ու 197 գոլային փոխանցման հեղինակ Իսպանիայի առաջնությունում նախորդ 499 խաղերում:
Կարծիքներ