Բայդենը Սուրբծննդյան տոնը կանցկացնի Սպիտակ տանը հարազատների եւ մերձավորների հետ
Ջո Բայդենը պատրաստվում է առաջին Սուրբծննդյան տոները ԱՄՆ նախագահի պաշտոնում անցկացնել Սպիտակ տանը, հարազատների եւ մերձավորների հետ։ Այս մասին լրագրողների համար ավանդական ճեպազրույցում տեղեկացրել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Վաղը դուք կտեսնեք նրան։ Մենք դեռ լրամշակում ենք նրա ժամանակացույցը, բայց վաղը նա կլինի այստեղ՝ Սպիտակ տանը, աշխատանքի մեջ»,- թղթակիցներին ասել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։
«Նա, իհարկե, Ծննդյան տոները կանցկացնի Սպիտակ տանը, ընտանիքի հետ։ Եվ նա նաեւ ինչ-որ ժամանակ Ծննդյան տոների եւ Ամանորի միջեւ կանցկացնի Դելավերում»,- ավելացրել է Փսակին։ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում է գտնվում Բայդենի տունը։ Սուրբ ծնունդը Միացյալ Նահանգներում նշում են գրիգորյան օրացույցով դեկտեմբերի 25-ին։
Կարծիքներ