Իմ քաղաքական շարժումը դեռևս նոր է մեկնարկում․ Թրամփ

Իմ քաղաքական շարժումը դեռևս նոր է մեկնարկում․ Թրամփ

Թրամփը հրաժեշտի իր ուղերձում հայտարարել է, որ իր քաղաքական շարժումը դեռևս նոր է մեկնարկում: «Հիմա, երբ պատրաստվում եմ չորեքշաբթի օրը կեսօրին իշխանությունը հանձնել նոր վարչակազմին, ուզում եմ, որ դուք իմանաք, որ սա մեր քաղաքական շարժման միայն սկիզբն է», - ասել է Թրամփը: Նա վերահաստատել է իր դատապարտող դիրքորոշումը Կոնգրեսի շենքի վրա հարձակման կապակցությամբ, որը տեղի էր ունեցել հունվարի 6-ին՝ նրա հանրահավաքից հետո, որի արդյունքում զոհվեց հինգ մարդ: «Բոլոր ամերիկացիները վախեցած են մեր Կապիտոլիումի վրա հարձակման տեսարանից: Քաղաքական բռնությունը հարձակում է այն ամենի վրա, ինչը մենք գնահատում ենք՝ որպես ամերիկացի: Դա երբեք չպետք է հանդուրժվի», - ասել է Թրամփը:

Ինչպես հայտնի է, անկարգություններից հետո Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի ենթարկեց Թրամփին՝ ապստամբություն հրահրելու մեղադրանքով: Այժմ գործը քննվում է Սենատում, որը չի աշխատում միայն այսօր՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում