Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցրել է, որ այսօր Հիսուսի Քրիստոսի Համբարձման տոնն է և նկատել, որ եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ լուրջ քաղաքական հայտ են ներկայացնում:
«Անհերքելի փաստ է՝ փողոց դուրս եկած հոգևորականները վաղուց տապալել են իրենց հոգևոր ծառայությունը և նույն հաջողությամբ տապալվելու են նաև քաղաքականությունում։ Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր ծառայությունից»,- գրել է Դավոյանը:
Կարծիքներ