Պատվաստումից հետո ինքնազգացողության փոփոխություն չեմ ունեցել, մի քանի ժամ անցկացրել եմ տեսախցիկների առաջ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Պատվաստումից հետո ինքնազգացողության փոփոխություն չեմ ունեցել, մի քանի ժամ անցկացրել եմ տեսախցիկների առաջ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել: Այս մասին վարչապետն ասել է Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ունեցած ելույթում:

«Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր բարձրաստիճան պետական պաշտոնյաները իրենք են օրինակ ցույց տալիս պատվաստման: Ես ինքս էլ պատվաստվել եմ, և կարող եմ ասել, որ պատվաստումից հետո ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեմ ունեցել: Դրանից հետո Ազգային ժողովում մի քանի ժամ առաջ անցկացրել եմ տեսախցիկների առաջ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելել է, որ իր պատվաստված գործընկերներից էլ է հետաքրքրվել, և որևէ մեկը աշխատունակության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում