Վաշինգտոնը ցանկանում է վերակազմավորել հարաբերությունները Էր Ռիադի հետ. Բլինկեն

Վաշինգտոնի վարչակազմը երբեք չի ձգտել խզել հարաբերությունները Էր Ռիադի հետ, այլ միայն ցանկացել է փոխել դրանք՝ ընդգծելով Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հարգման կարեւորությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CNN հեռուստաալիքի իսպանական բաժանմունքում հեռարձակվող լրագրողներին տված հարցազրույցում, նրա սղագրությունը չորեքշաբթի տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Սաուդյան Արաբիայի դեպքում մենք հենց սկզբից ասել ենք, որ ձգտում ենք վերակառուցել, այլ ոչ թե խզել մեր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, որպեսզի այն ավելի լավ արտացոլի, քան անցյալում էր, մեր սեփական շահերը։ Դրա մի տարրն այս հարաբերություններում մարդու իրավունքներին և ազատություններին առանցքային դեր տալն էր»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` թագավորություն այցի հնարավորության մասին հարցին։
Կարծիքներ