Էկոնոմիկայի նախարարությունը 2021-ին փաստացի ծախսել է 43 միլիարդ 390 միլիոն դրամ

Էկոնոմիկայի նախարարությունը 2021-ին փաստացի ծախսել է 43 միլիարդ 390 միլիոն դրամ

Տարվա ընթացքում նախատեսված ծրագրերի ընդհանուր քանակը կազմել է 14, միջոցառումներինը՝ 74, ԱԺ տնտեսական  ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ֆինանսների նախարար Տիգրան խաչատրյանը՝ ներկայացնելով էկոնոմիկայի նախարարության 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը:

«Իրականացվել է 14 ծրագիր՝ 71 միջոցառումներով: Սկզբնապես նախատեսված է եղել, որ պետք է ծախսվի 32 միլիարդ 320 միլիոն դրամ: Տարվա ընթացքում պլանը ճշտվել է ավելացման ուղղությամբ, տարեվերջին կազմել է 45 միլիարդ 699 միլիոն դրամ: Փաստացի ծախսվել է 43 միլիարդ 390 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ փաստացի կատարողականը կազմել է մոտ 95 տոկոս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում