Մեքսիկայի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել

Մեքսիկայի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել

Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Տամաուլիպաս նահանգում շաբաթ օրը վթար է տեղի ունեցել ավտոբուսի, տրակտորի և մարդատար ավտոմեքենայի մասնակցությամբ։ Այս մասին Twitter-ում հայտնել է տարածաշրջանային փրկարար ծառայությունը։ Ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 25-ը վիրավորվել և այրվածքներ են ստացել։

Ողբերգությունը տեղի է ունեցել Սյուդադ Վիկտորիա և Մատամորոս քաղաքների միջև գտնվող մայրուղու վրա։ Բախումից հետո ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան ամբողջությամբ այրվել են։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց վիճակի մասին տեղեկություն չի հրապարակվում։

Իշխանությունները սկսել են հետաքննել վթարի հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ դրան հանգեցրել է ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում