«Սևիլիան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»

«Սևիլիան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»

Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հանդիպման 7-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով հաշիվը բացեց տանտերերի ավագ Իվան Ռակիտիչը։ 33-րդ րոպեին Ֆելիպեն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Լուկաս Օկամպոսը դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ 2-1։

Այս հաղթանակի շնորհիվ անդալուսական ակումբը վաստակեց 37 միավոր և շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականով։ «Ատլետիկոն» մնաց 29 միավորով՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը։ Մադրիդյան գրանդը մրցաշարային աղյուսակում 5-րդն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում