Չինաստանը հայտարարել է, որ բարձր է գնահատում ՄԱԳԱՏԷ-ի ջանքերն Ուկրաինայում
Չինաստանը բարձր է գնահատում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ջանքերը՝ Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Պաշտպանական գիտության, տեխնոլոգիաների և արդյունաբերության պետական վարչության ղեկավարի տեղակալ Լյու Ջինը` ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի 67-րդ նստաշրջանում։
«Բարդ և խորապես փոփոխվող միջազգային իրավիճակը բարդացնում է գործակալության աշխատանքը և նոր մարտահրավերներ է դնում նրա համար: Չինաստանը բարձր է գնահատում գործակալության դերը Ուկրաինայի տարածքում միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գործում», - նշել է ՉԺՀ-ի ներկայացուցիչը:
Կարծիքներ