Մենք անվտանգության կազմակերպություն չենք, Եվրամիությունը չի կարող Ուկրաինային երաշխիքներ տալ․ ԵՄ ներկայացուցիչ

Մենք անվտանգության կազմակերպություն չենք, Եվրամիությունը չի կարող Ուկրաինային երաշխիքներ տալ․ ԵՄ ներկայացուցիչ

Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, քանի որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, պաշտպանական կազմակերպություն չէ:

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք անվտանգության կազմակերպություն չենք։ Հարցը քննարկվում է ՆԱՏՕ-ի և առանձին երկրների համատեքստում, բայց ոչ ԵՄ-ի՝ որպես կազմակերպության»,- ասել է պաշտոնյան։

Ստանոյի խոսքով՝ Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային մի քանի ոլորտում, այդ թվում՝ ռազմական ոլորտում, ֆինանսավորելով սպառազինությունների մատակարարումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում