ԱՄՆ փոխնախագահը ողբերգություն է անվանել «Կրոկուս»-ի ահաբեկչությունը
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ողբերգություն է անվանել մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Այն, ինչ տեղի ունեցավ ահաբեկչության ժամանակ և զոհվածների թիվը, ակնհայտորեն ողբերգություն է, մենք բոլորս պետք է մեր ցավակցությունը հայտնենք ընտանիքներին», - ասել է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Միաժամանակ Հարիսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չունի որևէ տեղեկություն, որն ապացուցում է, որ Ուկրաինան առնչություն ունի ահաբեկչության հետ։ Նրա վարկածով, դրա պատասխանատվությունը կրում է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը (Ռուսաստանի Դաշնությունում արգելված):
Կարծիքներ