ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիա մեկնելուց առաջ խոսել է Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիա մեկնելուց առաջ խոսել է Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սոցիալական ցանցի իր էջերում գրառում է արել, որտեղ նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ու Շվեդիայի վարչապետների հետ։

Նա  ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի ու Շվեդիայի հայտն ապացույցն է այն բանի, որ յուրաքանչյուր երկիր  իրավունք ունի ընտրելու սեփական ուղին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 4-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

 Հանդիպման ընթացքում կքննարկվեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող զարգացումները։

Էրդողանը նոյեմբերի 8-ին էլ Անկարայում կհյուրընկալի Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնին, որի հետ հեռախոսազրույց է ունեցել: Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկելու են Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։

Ավելի վաղ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շեշտել է, որ հետևել է Շվեդիայի վարչապետի՝ եռակողմ հուշագրին (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) հավատարիմ մնալու վերաբերյալ հայտարարություններին՝ ավելացնելով, որ հուշագիրը ուղեցույց կլինի երկրի ՆԱՏՕ մտնելու գործընթացի համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում