Ուկրաինան և Լեհաստանը կկապի «յուղամուղը»
Վարշավան և Կիևը մտադիր են դեպի բալթյան Գդանսկ նավահանգիստ «յուղամուղի» նախագիծ իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը, այս մասին հայտարարել է Լեհաստանի նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը։
«Հուշագրի իրականացումը կհանգեցնի ուկրաինական արտահանման մասնակի ապաշրջափակմանը և պարենային անվտանգության բարձրացմանը զարգացող երկրներում, որոնց սպառնում է սովը: Արդյունքում, դա պետք է նվազեցնի միգրացիոն ճնշումը Եվրոպայի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Յուղամուղի գաղափարի իրականացման համար աշխատանքային խումբ կստեղծվի: Մասնագետները կկազմեն երթուղին, կմշակեն պահանջներ և կորոշեն նախագծի տեխնիկական պարամետրերը։ Լեհաստանի նախարարների կաբինետն արդեն համաձայնել է համապատասխան հուշագրի ստորագրմանը։
Կարծիքներ