Մասնագետները գնահատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի նոր շտամների դեմ պայքարում
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը բարձր արդյունավետություն է ցույց տվել կորոնավիրուսի նոր տեսակների, այդ թվում՝ «բրիտանական» և «հարավամերիկյան» շտամների դեմ: Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Դենիս Լոգունովը:
«Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ «Սպուտնիկ V»-ով վերապատվաստումը շատ լավ արդյունք է ցույց տալիս կորոնավիրուսի նոր մուտացիաների դեմ»,- ասել է մասնագետը:
Վերջինս հավելել է, որ ռուս հետազոտողների եզրակացության համաձայն՝ վեկտորային պատվաստանյութերն առավել արդյունավետ են վերապատվաստման համար, քան այլ հիմունքներով ստեղծված դեղամիջոցները:
Ինչպես ավելի վաղ հաղորդում էին ռուսական ԶԼՄ-ները, «Սպուտնիկ V»-ը լավագույններից մեկն է ճանաչվել ողջ աշխարհում, որի արդյունավետությունը 60-ն անց տարիքի անձանց պարագայում կազմել է 91.8 տոկոս:
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 մլն-ը, իսկ վիրուսից մահացածներինը՝ 80 հազարը:
Կարծիքներ