Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

Թուրքիայում կիրակի օրը սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ 81 մարզերում ընտրատեղամասերը սկսել են աշխատել 08:00-ից, դրանք կաշխատեն մինչև 17:00-ն։

Ընդհանուր առմամբ հանրապետությունում և արտերկրում տեղադրվել է 191884 քվեատուփ։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։

Ինչպես պարզել են ՏԱՍՍ-ի թղթակիցները Անկարայում և Ստամբուլում, Թուրքիայի խոշոր քաղաքներում զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցները, որպեսզի ընտրողները կարողանան ապահով կերպով օգտվել իրենց ընտրական իրավունքից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում