Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 17 միլիոնը
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ աշխարհում աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի սկսվելուց ի վեր ավելի քան 17.02 միլիոն մարդ վարակվել է այս հիվանդությամբ։ Ավելի քան 667 հազար մարդ մահացել է: Հաստատված դեպքերի քանակով առաջին տեղը զբաղեցնում է Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է ավելի քան 4,42 միլիոն դեպք: ԱՄՆ֊ին հաջորդում է Բրազիլիան, որտեղ 2,55 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ Հնդկաստանը երրորդ տեղում է՝ 1,53 միլիոն դեպքով: Հայտնաբերված դեպքերի թվով Ռուսաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը (827 հազար): Հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ գրանցվել է վարակման 471 հազար դեպք:
Կարծիքներ