Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մղում են նրան ամրապնդելու կապերը Չինաստանի հետ. Իբրահիմ Քալին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մղում են նրան ամրապնդելու կապերը Չինաստանի հետ. Իբրահիմ Քալին

Արևմուտքը սխալ է հաշվարկել իրավիճակը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միայն մղում են Չինաստանի հետ կապերի ամրապնդմանը։ Այդ մասին շաբաթ օրը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է  Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

«Կարծում եմ՝ Արևմուտքը լավ չի վերլուծել Արևելքի իրադարձությունները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նրան մղում են դեպի Չինաստան, նրանք [Արևմուտքը] ի սկզբանե միշտ ասում էին. «Եկեք տարանջատենք Ռուսաստանը և Չինաստանը։ Իրական վտանգը Չինաստանն է.«Այս քաղաքականությունը մտել է փակուղի»,- ասել է Էրդողանի խոսնակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում