Ռեստորանային համալիրը տուգանվել է աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետելու թույլտվություն չունենալով աշխատելու համար
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Հրաշք այգի» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային համալիրում։
Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը գործունեությունն իրականացնում է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Նշանակվել է 230 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման չափը կազմել է 124 140 ՀՀ դրամ, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական: Կասեցվել է ընկերության՝ առանց մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործողությունը։
Կարծիքներ